Հնդկաստանում բացվել է 100-րդ օդանավակայանը
Հնդկաստանի թվով հարյուրերորդ օդանավակայանը բացվել է Հնդկաստանի Սիկկիմ նահանգում՝ վարչապետ Նարենդրի Մոդիի կողմից: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Նորաբաց օդանավակայանը համարվում է ամենագեղեցիկներից մեկը աշխարհում: Սիկկիմ նահանգը նախկին Հիմալայների թագավորությունն է, այստեղ է գտնվում աշխարհում բարձրությամբ երրորդ լեռը՝ Կանչենդժանգան:
Օդանավակայանը Չինաստանից 60 կիլոմետր հեռավորության վրա է, ծովի մակարդակից 1371 մետր բարձրության վրա: