Հայաստանի hավաքականի նոր գլխավոր մարզչի հավանական թեկնածուն՝ Ջանի դե Բիազին ժամանել է Հայաստան
Ինչպես տեղեկանում ենք Vnews.am կայքից, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածու Ջանի դե Բիազին ժամանել է Հայաստան։
Կայքը նկատել ու լուսանկարել է իտալացի մասնագետին ֆուտբոլի Ավանի ակադեմիայի մոտ։
Ընդգծենք, որ ՀՖՖ նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանն օրեր առաջ ընտրվելուն պես նշեց, որ առաջիկա մի քանի օրերին պարզ կդառնա գլխավոր մարզչի անունը։