«Միսս Ուկրաինա» մրցույթի կազմակերպիչները հետ են վերցրել թագը Վերոնիկա Դիդուսենկոյից
«Միսս Ուկրաինա» մրցույթի կազմակերպիչները հետ են վերցրել թագը Վերոնիկա Դիդուսենկոյից: Այդ որոշման պատճառն այն է եղել, որ 23-ամյա գեղեցկուհին խախտել է մրցույթի կանոնները: Աղջիկը սխալ տեղեկատվություն է ներկայացրել, ըստ որի` նա երբեք ամուսնացած չի եղել և երեխաներ չունի:
Սակայն մրցույթի կազմակերպիչները պարզել են, որ աղջիկը նախկինում ամուսնացած է եղել և 4 տարեկան տղա ունի: Որոշ տեղեկատվություններով` Դիդուսենկոյի ամուսինը հարուստ և ոչ այնքան երիտասարդ արտասահմանցի է: