Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. մեկ մարդ մահացել է. Shamshyan.com
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ըստ նախնական տեղեկությունների, «կիսլառոդի» պայթյունի հետևանքով 1 հոգի մահացել է։
Թե ինչն է եղել «կիսլառոդի» պայթելու պատճառը, այս պահին ճշտվում է։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են նաև մահացածի ինքնությունը, սակայն, կայքի տեղեկություններով, մահացածը հիվանդանոցի աշխատակից է։
Դեպքի վայրում հավաքված նշված բժշկական կենտրոնի մի քանի աշխատակիցներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում են. «Նախկինում հիվանդանոցում պահպանվում էին անվտանգության կանոնները, և կային անտանգության աշխատակիցներ, ովքեր հետևում էին, որպեսզի նման անզգույշ դեպքեր տեղի չունենան: Հիմա նոր տնօրենն ավելի շատ զբաղված է ինտրիգներ հյուսելով, քան հիվանդանոցում պահպանել բնականոն աշխատանքներ, և եթե այս ողբերգական դեպքից հետո տնօրենը հետևություններ չանի, հույս չունենք, որ սա առաջինն ու վերջինը չի լինի»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում