Թրամփը՝ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկրորդ հանդիպումը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կարող է կայանալ «բավական շուտ»: ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ այս մասին տեղեկացնում է «France-Presse»-ը:
«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք երկրորդ գագաթնաժողովը կանցկացնենք բավական շուտ»,- ասել է Թրամփը: «Associated Press»-ի տեղեկություններով, Թրամփը ավելացրել է, որ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն զբաղվում է այդ հանդիպման մանրամասներով: ԱՄՆ առաջնորդը նշել է նաև, որ ԿԺԴՀ-ի հետ հարաբերությունները վերջին շրջանում նշանակալի բարելավվել են: «Դա եղել է այլ աշխարհ, դա եղել է վտանգավոր շրջան, մեկ տարի անց բոլորովին այլ իրավիճակ է»,- ասել է Թրամփը: