Մակեդոնիայի նախագահը չի մասնակցի երկրի անվանափոխության քվեարկությանը
Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովը հայտարարել է, որ չի մասնակցելու երկրի անվանափոխության համար անցկացվող քվեարկությանը: Այդ մասին նախագահ Իվանովը հայտարարել է Ամերիկայի միացյալ նահանգներում՝ մակեդոնական սփյուռքի հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ չի ընդունում Հունաստանի հետ պայմանավորվածությունը, ըստ որի՝ Մակեդոնիան պետք է վերանվանվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության: Հիշեցնենք, որ երկրի անվանափոխության հարցով համազգային քվեարկություն կանցկացվի: