Emirates ընկերությունը պատրաստվում է գնել Աբու Դաբիում գործող Etihad-ը

Արաբական միացյալ էմիրությունների երկու խոշորագույն ավիափոխադրող ընկերությունները՝ Emirates և Etihad ընկերությունները պատրաստվում են միավորվել:
Տարածված տեղեկատվության համաձայն՝ դուբայական Emirates ընկերությունը պատրաստվում է գնել Աբու Դաբիում գործող Etihad-ը և այդ կերպ ստեղծել նոր խոշորագույն ավիաընկերություն:
Վերջին շրջանում Etihad ընկերությունը ֆինանսական ծանր շրջան է անցնում, մինչդեռ Emirates-ը տարածաշրջանի խոշորագույն ավիափոխադրող ընկերությունն է դարձել:
Չնայած տարածված տեղեկատվությանը, երկու ընկերություններն էլ դեռևս պաշտոնական հայտարարություն չեն արել: