Տարօրինակ դեպք Ավստրալիայում․ անչափահաս տղան ելակների մեջ ասեղներ է դրել
Ավստրալիայի ոստիկանությունը մի անչափահասի է ձերբակալել, ով խոստովանել է, որ ասեղներ է դրել ելակների մեջ:
Ավելի վաղ ավստրալիական խանութներում հայտնվել էին նմանատիպ ելակներ, ինչն էլ բնակչության շրջանում իրարանցում էր առաջացրել: Ինչպես հայտնում է տեղի ոստիկանությունը, անչափահաս տղան դա ամենայն հավանականությամբ արել է զվարճանալու համար:
Առաջին նման դեպքը հայտնաբերվել էր Քվիսլենդ նահանգում, այնուհետև ասեղով ելակները հայտնվեցին այլ նահանգներում ևս: Դրա հետևանքով մոտավորապես հարյուր մարդ է դիմել տարբեր հիվանդանոցներ: