Ողբերգական դեպք՝ Նիդերլանդներում․ մահացել է 4 երեխա

Նիդերլանդներում չորս երեխա է զոհվել այն բանից հետո, երբ էլեկտրական մեքենան, որում գտնվել են երեխաները, բախվել է գնացքին: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Մեքենան, որը վարել է մանկական կենտրոնի աշխատակցուհին, պետք է երեխաներին դպրոց հասցներ:
Կենտրոնի աշխատակցուհին և մեկ երեխա ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Զոհված երեխաները կրտսեր դպրոցի աշակերտներ էին։ Հոլանդիայում կրտսեր դպրոց հաճախում են չորս տարեկանից:
Ընդգծենք, որ այս պահի դրությամբ հիվանդանոց տեղափոխվածների վիճակը ծանր է։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։