Ինչպես հուղարկավորեցին Իոսիֆ Ստալինին ու ինչ էր այդ ժամանակ կատարվում Մոսկվայի կենտրոնում (բացառիկ տեսանյութ)
1953 թվականին 74 տարեկան հասակում մահացավ Իոսիֆ Ստալինը։ Ոմանք սկսեցին լաց լինել, ոմանք խորը շունչ քաշեցին, իսկ ոմանք՝ սկսեցին մտածել, թե Ստալինից հետո ինչ պետք է տեղի ունենա։
Նրա թաղմանը մասնակցում էին Մոսկվայի գրեթե ամբողջ բնակչությունը։ Թաղման երկար արարողության ժամանակ մարդկանց մահվան դեպքեր են արձանագրվել։ Սկզբում Ստալինի մարմինը չէին հանձնել հողին, այլ ամփոփել էին Կարմիր հրապարակի Լենինի դամբարանում։
Սակայն Նիկիտա Խրուշչովի կառավարման տարիներին՝ 1961 թվականի հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը, նրա դին գաղտնի հանվեց դամբարանից և թաղվեց Կրեմլի պատի պանթեոնում։
Ներկայացվող տեսանյութում Ստալինի հուղարկավորությունն է։ Տեսանյութը բացառիկ է, քանի որ այն նկարահանվել է ԱՄՆ-ի դեսպանատնից և որ ամենակարևորն է՝ գունավոր նկարահանում է։
Մանրամասները՝ տեսանյութում։