Չեմպիոնների լիգա․ «Ռեալ» - «Ռոմա»․ օրվա ամենահզոր հանդիպումը
Այսօր Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում պայքարի մեջ կմտնեն E, F, G, H խմբերի թիմերը։
Օրվա կենտրոնական հանդիպումը կկայանա Մադրիդում, որտեղ իսպանական գրանդը կհյուրընկալի իտալական «Ռոմա»-ին։
Ընդգծենք, որ նախորդ խաղարկության ժամանակ «Բարսելոնա»-ի նկատմամբ հաղթանակից հետո իտալական ակումբը դարձել է Չեմպիոնների լիգայի ահ ու սարսափը։
Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23։00-ին։