Ռուս-իսրայելական «բախում»․ Իսրայելի դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի արտգործնախարարություն
Ռուսաստանում Իսրայելի դեսպան Հարրի Կորենը հրավիրվել է Ռուսաստանի արտգործնախարարություն՝ Միջերկրական ծովում կործանված ռուսական Ил-20 ինքնաթիռի հարցի շուրջ զրուցելու: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասված էր, որ Սիրիայում ռուսական Ил-20 ինքնաթիռը կործանվել է իսրայելցի օդաչուի կողմից:
Հայտարարության մեջ ասվում է, որ Լաթաքիայի շրջանում իսրայելական ուժերը հրետակոծություններ են իրականացրել՝ միտումնավոր վտանգավոր իրավիճակ ստեղծել տարածքում գտնվող օդային ուժերի ու նավերի համար: