Ճամփորդություն տիեզերքում․ SpaceX ընկերությունը դեռ չի ներկայացրել ճամփորդության արժեքը
Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մայեդզավան կդառնա առաջին զբոսաշրջիկը տիեզերքում: Նա լուսնի շուրջ կպտտվի SpaceX ընկերության BFR հռթիռով:
Այդ մասին հայտարարել է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը և հենց ինքը Մաեդզավան: Ճամփորդությունը նախատեսված է կատարել 2023 թվականին և նախատեսվում է, որ հռթիռը կթռչի լուսնից մոտավորապես 200 կիլոմետր հեռավորության վրա:
Ո'չ Մասկը, ո'չ ճապոնացի միլիարդատերը չեն hրապարակել ճամփորդության արժեքը, սակայն նշել են, որ այն բավականին թանկ հաճույք է: Ճամփորդությունը կտևի մեկ շաբաթ: