Նամակս վարչապետին չի հասնում․ անօթևան քաղաքացուն կառավարությունում չընդունեցին (տեսանյութ)
Երևանի բնակիչ Շողիկ Գեղամյանը ցանկանում է իր խնդիրը վարչապետին լսելի դարձնել։ Նա շուրջ երկու ամիս առաջ իր խնդրով գրել է վարչապետին ու նամակը թողել կառավարության ընդունարանում, սակայն պնդում է, որ իր նամակը վարչապետին չի հասել։
«Հյուսիսային պողոտայում էի ապրում․ Սերժը (նկատի ունի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին-հեղ․) մի տուն տվեց, հիմա էդ տունն էլ ա գլխիս քանդվում։ Արդեն 13 տարի ա՝ անտուն եմ»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Շողիկ Գեղամյանը:
Նա կառավարության դռներն էր թակում և գոռում՝ պահանջելով հանդիպում, եթե ոչ վարչապետի, ապա գոնե նրա օգնական Նաիրի Սարգսյանի հետ։
«Հիմա տղայիս հարցով եմ եկել, չեմ ուզում տղես անտուն մնա, էնքան եմ կառավարություն եկել, բոլոր ծակուծուկերն անգիր գիտեմ արդեն»,- ասաց կինը։
Հյուսիսային պողոտայի՝ Լալայանց 29-ի երբեմնի բնակչուհին այժմ ապրում է Արզումանյան 17 շենքում։
«Ամբողջ թաղամասում թալան է․․․ Սերժի վախտով վախելով էին տանում, հիմա բոլորի աչքի առաջ են տանում․․․ ես ընդդիմադիր չեմ, Սերժի ու Քոչարյանի վախտով էլ ինձ խփել են նույնիսկ, իսկ հիմա էլ չեն լսում ու անօթևան թափառում եմ»,- ասում է կինը;
Մանրամասները՝ տեսանյութում