Բա դուք «ճնշված ընդդիմադիր» լինելով՝ ո՞նց էդքանին հասաք․ կողմնորոշվեք, X ժամը մոտենում ա
Ռոբերտ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իմ սրտի դեպուտատ Ալեն Սիմոնյանը 50 հազար դոլարանոց մեքենա ունի, ապրում ա պռոսպեկտի վրա՝ նորակառույց շենքում։ Կարգին Հայկոն 6 հատ տուն ունի, որից 5-ը՝ Չեխիայում։ Նիկոլը Իջևանից չստերով եկել ա Երևան, աշխատել՝ տուն ա առել, մեքենա, 4 երեխա բերել, որից մեկին ուղարկել ա Եվրոպա սովորելու։
Ու սրանք նախիրին պետք ա արածացնեն, որ Հայաստանում մարդիկ սոված ու չքավոր են, և առանց թալանելու, առանց կռիշի ու հովանավորչության հնարավոր չի հարուստ ապրել։ Արա, բա դուք «ճնշված ընդդիմադիր» լինելով՝ ո՞նց էդքանին հասաք։
Բա ասում եք՝ ժողովու՜րդ, ձեզ թալանել են։ Բա դուք ժողովուրդ չե՞ք, ձեզ ինչի՞ չեն թալանել։ Բա Սաշիկը ձեր բիզնեսներում ինչի՞ 50 տոկոս փայ չի մտել։ Թե՞ դուք եք թալանել։
Կողմնորոշվեք, X ժամը մոտենում ա»: