«Հրապարակ». Արսեն Թորոսյանի մտերիմ պոլիկլինիկայի տնօրենը կոնֆլիկտի պատճառող հեռացել է
«Հրապարակ»-ը գրում է.
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկայի տնօրեն դարձած Գևորգ Սիմոնյանը, որն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմներից է, մոտ մեկ ամիս պաշտոնավարելուց հետո կոնֆլիկտի մեջ է հայտնվել հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Արա Մինասյանին փոխարինած Արման Հովակիմյանի հետ։
Թերթը գրել է, թե վերջինս նույնպես Արսեն Թորոսյանի «մարդն» է։ Ըստ թերթի, պոլիկլինիկայի երիտասարդ տնօրենը հրաժարվել է կատարել Հովակիմյանի հրահանգները, փորձել է ինքնուրույն իրականացնել գնումների գործընթացը, կադրային քաղաքականությունը և առաջացած հակասությունների արդյունքում հեռացել է։
Մանրամասերը՝ թերթի այսօրվա համարում: