Երեք ամսում քննվել է 400 քրեական գործ (տեսանյութ)
Վերջին ամիսներին՝ կտրուկ ավելացել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի թիվը։
Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների վարույթում հարուցվել և քննվում է շուրջ 400 քրեական գործ, որոնք վերաբերում են մասնավորապես կրթական հաստատություններում, բժշկական կենտրոններում, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կամ ծառայողների, սոցիալական ծառայության և «Հայփոստ»-ի աշխատակիցների կողմից կատարված առերեույթ չարաշահումներին, որոնց հետեւանքով պետական բյուջեին պատճառվել են առանձնապես խոշոր չափերի վնաս