Ինչպես է Դուգլաս Կոստան թքում մրցակցի վրա (տեսանյութ)
Իտալիայի առաջնության հերթական տուրում Թուրինի «Յուվենտուս»-ի բրազիլացի ֆուտբոլիստ Դուգլաս Կոստան աչքի է ընկել ոչ սպորտային պահվածքով։
«Սասուոլո»-ի դեմ հանդիպման ժամանակ Կոստան թքել է մրցակցի՝ Ֆեդերիկո Դի Ֆրանչեսկոյի վրա։ Այս ամենը չի վրիպել «Յուվենտուս»-ի նախկին ֆուտբոլիստներից, ովքեր հանդես են եկել հայտարարությամբ։
Մասնավորապես՝ թուրինյան թիմի նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան նշել է, որ թուրինյան թիմի գերբը զեբրն է, ոչ թե լաման։
Ընդգծենք, որ Կոստան որակազրկվել է 3 խաղով։
Մանրամասները՝ տեսանյութում։