Հայկական զինված խմբերի և ուժերի ոչնչացումը Լեռնային Ղարաբաղի տարածքում․ Ադրբեջանն իրականացնում է զորավարժություն
Ադրբեջանում սկսվել են լայնամասշտաբ զորավարժությունների, որոնց մասնակցում են մեծ թվով զինվորներ, տեխնիկա ու բանակի գեներալներ։ Այս մասին հաղորդագևություն է տարածել Ադրբեջանի ՊՆ-ն։
Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 20 հազար զինծառայող, ավելի քան 200 տանկ և այլ զրահապատ տրանսպորտային միջոցներ, տարբեր տրամաչափի ավելի քան 120 հրթիռային և հրետանային ստորաբաժանում։ Զորավարժություններն անձամբ կղեկավարի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Զորավարժությունների ընթացքում ադրբեջանական բանակը կիրականացնի թշնամու պաշտպանության ճեղքում՝ տանկերի օգնությամբ, հայկական զինված խմբերի և ուժերի ոչնչացումը Լեռնային Ղարաբաղի տարածքում, ադրբեջանական հողերի «ազատագրումը» և հակառակորդի ռազմական ու ռազմավարական հենակետերի ոչնչացումը հրթիռային, հրետանի և օդային հարվածների միջոցով: