Դմիտրի Մեդվեդևի խոսնակն ազատվել է պաշտոնից
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը փոխել է իր մամուլի խոսնակին: Այդ մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Վարչապետի նոր խոսնակն Օլեգ Օսիպովն է, ով նախկինում զբաղեցրել է «Россия Сегодня» գործակալության գլխավոր խմբագրի պաշտոնը:
Նախկին խոսնակ Նատալիա Տիմակովան խոսնակի պաշտոնից ազատվել է այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառով: