Ռուս-շվեյցարական նոր խնդիրներ․ թիրախում նորից Սկրիպալն է
Շվեյցարական կառավարությունը պահանջել է, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի իր երկրի տարածքում հետախուզական գործունեություն ծավալել:
Ուրբաթ օրը շվեյցարական թերթերից մեկում հոդված հրապարակվեց, ըստ որի՝ այս տարվա գարնանը Հաագայում երկու ռուս էր ձերբակալվել, որոնք հետաքրքրվել են այն լաբորատորիայով, որտեղ հետազոտվել են Սկրիպալի գործով նյութերը:
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ այս տարի արդեն երեք անգամ այդ երկրում Ռուսաստանի դեսպանը կանչվել է և նրան հայտնել են շվեյցարական կառավարության մտահոգությունը երկրի տարածքում ծավալվող ռուսական հետախուզության շուրջ: