Մահաբեր թայֆունը հասավ Ֆիլիպիններ․ կա 64 զոհ, 33 վիրավոր
Ինչպես աղորդել էինք, «Մանհութ» թայֆունը, հասել էր Ֆիլիպիններ։ Ամերիկյան պարբերականներից տեղեկանում ենք, որ թայֆունն արդեն 64 մարդու մահվան պատճառ է հանդիսացել:
Թայֆունի հետևանքով 33 մարդ վիրավորվել է, ևս 43-ը անհետ կորած է համարվում: Թայֆունն արդեն հասել է նաև Չինաստան:
Հոնկոնգի դպրոցները, առևտրային և հասարակական նշանակության օբյեկտները չեն գործում, հայտարարվել է վտանգավորության բարձր աստիճան:
Թայֆունը շարժվում է երկրի հյուսիսային շրջաններ: