Հեղեղումներ Սոչիում․ եղանակը կշարունակի վատանալ
Աշխարհը դեռ չի հասցրել ուշքի գալ ամերիկյան թայֆուններից, հիմա էլ Սոչիում է քամի ու անձրևներ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Սոչիում մի քանի օր անդադար տեղացող անձրևների պատճառով հեղեղումներ են: Սոչիի կենտրոնական շրջաններում տեղումների քանակը հասել է 50.8 մմ -ի: Տեղի հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ տեղումները ևս մեկ օր կշարունակվեն:
Պարբերականները նշում են նաև, որ առայժմ զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ չկան։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։