«Ես քո Հիսուսի կարիքը չունեմ». 5 փաստ Մերիլին Մոնրոյի մասին, որ քչերին է հայտնի
21-րդ դարում այլ են գեղեցկության չափանիշները. կանայք իրենց ավելի գեղեցիկ դարձնելու համար գնում են ինչ-ինչ զոհողությունների, սակայն նախորդ դարի սեքս սիմվոլը՝ Մերիլին Մոնրոն, շարունակում է մնալ որպես գեղեցկության չափանիշ։
Մոնրոյի մասին մինչ օրս գրվում են գրքեր, նկարահանվում ֆիլմեր ու ամեն անգամ այս գեղեցկուհին նորովի է կանգնում աշխարհի առաջ։
Ներկայացնում ենք 5 փաստ Մերիլին Մոնրոյի մասին, որ քչերին է հայտնի։
1․ Մերիլին Մոնրոյի իրական անուն ազգանունը Նորմա Ջին Մորտենսեն է։
2․ Մոնրոն աշխատում էր գործարանում, երբ մի օր գալիս է լուսանկարիչ ու Մոնրոյին առաջարկում լուսանկարվել՝ 5 դոլարով։ Մոնրոն միանգամից թողնում է գործարանի աշխատանքը։
3․ Մի օր Մոնրոյի մոտ է գալիս քրիստոնյա քարոզիչ՝ քարոզելու համար, սակայն Մոնրոն նրան պատասխանում է․ «Ես քո Հիսուսի կարիքը չունեմ»:
4․ Մերիլին Մոնրոյին մահացած են գտել հեռախոսի խոսափողը ձեռքին։
5․ Մինչ օրս դերասանուհու մահը մնում է առեղծված՝ չնայած կան բազմաթիվ վարկածներ։