Անցկացվել է Հայաստան-Ռուսաստան երիտասարդական խոշոր աշխատաժողով (տեսանյութ)
Հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդական միությունը:
«Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրում կայացել է Երիտասարդական նախաձեռնություններ. Հայաստան-Ռուսաստան 2018 աշխատաժողովը: Երիտասարդական նախաձեռնությունների իրականացման խոչընդոտները, զարգացման հեռանկարներն են քննարկել հայ երիտասարդներն ու Ռուսաստանից ժամանած մեկ տասնյակից ավելի երիտասարդական կառույցների ներկայացուցիչները: Աշխատաժողովին մասնակցել է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, արձանագրել, որ պետության կայացման գործընթացում կարևոր է բանիմաց, համակողմանիորեն զարգացած երիտասարդի դերն ու նշանակությունը:
Մինչև աշխատաժողովի մեկնարկը Ռուսաստանից ժամանած հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: