Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն այսօր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Սոչիում։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ինչպես հայտնում են պաշտոնական աղբյուրները, Թուրքիայի նախագահը և Պուտինը հանդիպելու են քննարկելու երկկողմանի համագործակցության հարցեր և սիրիական ճգնաժամը:
Այլ մանրամասներ սպասվելիք հանդիպումից չի հայտնվում: Նշենք, որ ավելի վաղ Սիրիայի հարցով հանդիպել էին Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդները, որի ժամանակ անհամաձայնություն էր եղել Էրդողանի ու Պուտինի միջև։