Բախվել են հարս ու փեսայի Mercedes-ը, բեռնատար Iveko-ն, Toyota Camry-ն (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի Երևան-Երասխավան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 35 TA 433 համարանիշի, Iveko մակնիշի 777 ՕR 01 համարանիշի և Toyota Camry մակնիշի 11 ZZ 011 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով Toyota-ն բախվել է երկաթե արգելապատնեշին։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մի քանի վիրավորների քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց:
Mercedes-ի մեջ հայտնաբերվել է հարսի քող, հարսանեկան պարագաներ, հավաքվածներն էլ ասում էին, որ մեքենայի մեջ եղել են հարս ու փեսան։
Ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ վթարի հետևանքով Արտաշատի հիվանդանոց են տեղափոխվել 5 հոգի։ Բոլորն էլ եղել են Mercedes-ի ուղևորներ, ովքեր տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։