«Արսենալ»-ը ոչինչ չանելով հաղթեց․ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ․ «Նյուքասլ» 1-2 «Արսենալ» (տեսանյութ)
Անգլիայի պրեմիեր լիգայի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալվեց «Նյուքասլ»-ին։ Զինագործները կարողացան շատ հանգիստ տանել երրորդ անընդմեջ հաղթանակը։
Հանդիպման հաշիվը 49-րդ րոպեին, տուգանայինից կատարած հարվածով, բացեց Գրանիտ Ջական։
9 րոպե անց այն կրկնապատկեց Մեզուտ Օզիլը։ Հանդիպման վերջնամասում՝ 91-րդ րոպեին, հաշիվը կրճատեց Քլարքը։
Ընդգծենք, որ Հենրիխ Մխիթարյանը, փոխարինման դուրս գալով, խաղադաշտոմ անցկացրեց մոտ 20 րոպե։
«Նյուքասլ» 1-2 «Արսենալը»։
Գոլեր․ 49․-Ջակա, 58․-Օզիլ, 91․-Քլարք։
Մանրամասները՝ տեսանյութում.