ԱՄՆ-ում փոթորիկի պատճառով հսկա ծառն ընկել է տան վրա․ մայր ու աղջիկ մահացել են
ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորիկի հետևանքով նոր զոհեր կան։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Միացյալ Նահանգների արևելյան ափի փոթորիկը ստացավ «Ֆլորենս» անունը։ Փոթորիկը թուլացել է, և այս պահին քամու արագությունը նվազել է 31.3 մ/վրկ-ով։
Հյուսիսային Կարոլինայում փոթորիկի հետևանքով մահացել է 4 մարդ։ Տներից մեկում, որի վրա ընկել է հսկա ծառը, մահացել են մայր ու աղջիկ։ Ընտանիքի հայրն էլ հոսպիտալացվել է։
Միայն Հյուսիսային Կարոլինայում ավելի քան 700 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։