Չինական հայտնի ռեստորանում կինն իր ապուրի մեջ սատկած առնետ է հայտնաբերել
Չինական հայտնի Սյաբու Սյաբու ռեստորանների ցանցի արժեթղթերը կտրուկ նվազել են, երբ ցանցի ռեստորաններից մեկում հղի կինը սատկած առնետ է հայտնաբերել իր ապուրի մեջ:
Շանդուն շրջանում գտնվող ռեստորանը ժամանակավորապես փակվել է: Ռեստորանի տնօրինությունն այցելուին, որպես փոխհատուցում առաջարկել է հինգ հազար յուան (729 դոլար):
Նա, սակայն, հրաժարվել է գումարը վերցնելուց և ասել, որ պետք է բժշկական հետազոտություն անցնի, որից հետո կքննարկի փոխհատուցման գումարի չափը: