ԱՄՆ-ում Ֆլորենս փոթորիկը շարունակում է իր ավերածությունները
Ֆլորենս փոթորկի պատճառով տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության ԱՄՆ- ի արևելքում:
Փոթորկի արագությունը մայրցամաքին մոտենալով նվազում է, այժմ դրա արագությունը կազմում է ժամում 150 կիլոմետր: Տեղի իշխանությունները զգուշացնում են, որ փոթորիկի արագության նվազումը չի նշանակում, որ այն այլևս վտանգավոր չէ:
Մեծ քանակությամբ տեղումները, որն իր հետ բերում է Ֆլորենս փոթորիկը, կարող են աղետալի հետևանքներ ունենալ: Ուրբաթ օրը փոթորիկն արդեն մոտեցել էր Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգների ափերին: