Հացահատիկային բեռների ներկրման արգելքը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ Վրաստանի ցամաքային ճանապարհով հացահատիկային բեռների
ներկրման արգելքը սեպտեմբերի 15-ից հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը:
Նախարարությունը վրացի գործընկերների հետ շարունակում է
բանակցությունները, որպեսզի երկաթուղային և լաստանավային փոխադրումների
գնագոյացման արդյունքում Հայաստանի փոխադրողները վնասներ չկրեն: