Ո՞վ կգա «Մանչեսթեր Յունայթեդ», եթե ակումբը գլխավորի Զինեդին Զիդանը
Դատելով եվրոպական սպորտային պարբերականներից՝ հասկանում ենք, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում սպասում են ամենահարմար պահին, որ թիմի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուին ցույց տան դռան կողմը։
Մանչեսթերը գլխավորելու մասին ակնարկել է նաև Զինեդին Զիդանը։ «Մանչեսթեր»-ին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ գալով Անգլիա՝ Զիդանն իր հետ կբերի Անտուան Գրիզմանին։
Ընդգծենք նաև, որ սա ամենաբարդ տրանսֆերներից մեկն է, քանի որ ամռանը Գրիզմանը մերժեց «Բարսելոնա»-ին, բացի այդ էլ վերջին շրջանում խոսում է «Ատլետիկո»-ում դեռ երկար տարիներ մնալու մասին։