Յուրա Մովսիսյանն ու Բաստիան Շվայնշտայգերը դարձան թիմակիցներ
Ինչպես տեղեկանում ենք սպորտային պարբերականներից, Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը նոր ակումբ ունի։ Հայ ֆուտբոլիստը համալրել է «Չիկագո Ֆայեր»-ի կազմը։
Ընդգծենք, որ Մովսիսյանն արդեն ունի փորձ MLS-ում հանդես գալու։ Հավելենք նաև, որ այդ ակումբում է հանդես գալիս նաև գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերը։
Առաջիկայում կհաղորդվի նաև տրանսֆերի այլ մանրամասներ։