Փոփոխություններ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերում
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ:
9-րդ տուրի «Ալաշկերտ»-«Լոռի ՖԱ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 22-ին, «Նաիրի» մարզադաշտում: Սկիզբը՝ 16:00-ին:
6-րդ տուրի «Երևան»-«Բանանց-2» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին, «Բանանց» մարզադաշտում: Սկիզբը՝ 12:30-ին: