Թերեզա Մեյը խելամտություն է անվանել Սկրիպալի գործով կասկածյալի հարցազրույցը
Մեծ Բրիտանիայի վարչապետը Սերգեյ Սկրիպալի գործով կասկածյալներ Պետրովի և Բոշիրովի հարցազրույցն անվանել է խելամտության սահմաններից դուրս: Մեյը Ռուսաստանին մեղադրել է ստահոդ տեղեկատվություն տարածելու մեջ:
Նա մասնավորապես ասել է. «Սուտը, որը հնչեցնում են գործով կասկածյալները և ում ակնհայտ հովանավորում են ռուսական իշխանությունները, վիրավորական է այս գործով տուժած ու մահացած անձանց համար»:
Նա հավելել է, որ բրիտանական ոստիկանությունը հիմնավոր ապացույցներ ունի կասկածյալների վերաբերյալ և ամեն ինչ կանի նրանց հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու համար:
Հիշեցնենք, որ Սկրիպալի գործով կասկածյալներ Ալեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը հարցազրույց էին տվել հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանին, որի ժամանակ ասել էին, որ իրենք եղել են Սոլսբերի քաղաքում, բայց որպես տուրիստներ և բացի այդ, նրանց խոսքերով, վատ եղանակային պայմանների պատճառով մի քանի ժամ հետո լքել են քաղաքն ու վերադարձել Լոնդոն: