Հայտնի է, թե երբ ու որտեղ կանցկացվի «Եվրատեսիլ» մրցույթը
Հայտնի «Եվրատեսիլ» երգի մրցույթը 2019 թվականին տեղի կունենա Թել Ավիվում մայիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում: Այդ մասին հայտնել են մրցույթի կազմակերպիչները:
Կազմակերպիչներին ներկայացվել է իսրայելական երեք քաղաք, այդ թվում՝ Երուսաղեմն ու Էյլաթը, սակայն ընտրվել է Թել-Ավիվը:
Հիշեցնենք, որ Իսրայելը ստացավ հնարավորություն հյուրընկալել «Եվրատեսիլ» երգի մրցույթն այն բանից հետո, երբ 2018 թվականին մրցույթի հաղթող ճանաչվեց Իսրայելը ներկայացնող Նեթա Բարզիլայը:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շտապեց հայտարարել, որ մրցույթը կանցկացվի Երուսաղեմում, սակայն մրցույթի կազմակերպիչներն ընտրեցին Թել-Ավիվ քաղաքը՝ Երուսաղեմի կարգավիճակի հետ կապված քաղաքական հարցերի պատճառով: