Բրազիլիայի նախագահի թեկնածուն կվիրահատվի
Բրազիլիայի նախագահի թեկնածուն, ով հարձակման էր ենթարկվել մեկ շաբաթ առաջ, կրկին կվիրահատվի: Աջ ծայրահեղական Ժաիր Բոլսանարուն, ով իր թեկնածությունն էր առաջադրել նախագահական ընտրություններին, Բրազիլիայի խորհրդարանի պատգամավոր է:
Ժուիզ դի Ֆորդա քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նրան դանակահարել էին: Սկզբում տեղեկատվություն տարածվեց, որ դանակի հարվածի հետևանքով նա թեթև վնասվածք է ստացել, այնուհետև տեղեկացվեց, որ նրան վիրահատել են և վիճակը գնահատվում է կայուն:
Բոլսանարուի վրա հարձակված անձը ձերբակալվել է, սակայն նրա ինքնությունը և հարձակման դրդապատճառները չեն հայտնվում: