Ողբերգական դեպք` ԱՄՆ-ում. Կալիֆորնիայում սպանել են 5 մարդու
Կալիֆորնիայի ոստիկանությունը հետաքննում է Բեյքերսֆիլդ քաղաքում տեղի ունեցած հինգ մարդու սպանությունը: Տարածված տեղեկատվության համաձայն` անծանոթ տղամարդն իր կնոջ հետ եկել է ավտոսրահ, որտեղ էլ վիճաբանելով սրահի աշխատակցի հետ` գնդակահարել է նրան, այնուհետև սպանել է սրահի աշխատակիցներից ևս մեկին ու իր կնոջը: Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան պարբերականներից:
Միջադեպից հետո նա մեքենայով փախուստի է դիմել: Ճանապարհին նա ևս երկու հոգու է սպանել, այնուհետև ինքնասպան եղել:
Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել դեպքի մանրամասներն ու սպանությունները կատարողի դրդապատճառները: Այլ տվյալներ չեն հաղորդվում: