Փաշինյանի վարսավիր օգնականի տվյալները անհետացել են «Վարչապետի օգնականներ» ցանկից
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Թերթերից մեկն այսօր գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքէջի «Աշխատակազմ» բաժնի «Վարչապետի օգնականներ» ցանկից անհետացել է նոր օգնականի՝ Սոֆյա Նավասարդյանի անուն-ազգանունը:
Իսկ «Վարչապետի որոշումներ» բաժնից Սոֆյա Նավասարդյանին օգնական նշանակելու մասին Նիկոլ Փաշինյանի որոշումը նույնպես չի հայտնաբերվում:
Արդյոք Նիկոլ Փաշինյանը, հաշվի առնելով հանրային բուռն արձագանքը, վերանայե՞լ է նրա նշանակման վերաբերյալ իր որոշումը:
Այսպես ասենք՝ սուսուփուս, որ մի հատ էլ աղմուկ դրա շուրջ չլինի»: