Աղբահանության վիճակը կկարգավորվի․ «Սանիթեք»-ից կրկին խոստանում են
«Աղբահանության վիճակը սկսել է կարգավորվել և կգա իր նորմալ վիճակին։ Վստահեցնում եմ, որ խնդիրը 100 %-ով կլուծվի, երբ մեր մեքենաներն այստեղ լինեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը։
Նրա խոսքով՝ աղբատար մեքենաները մինչև եկող շաբաթ կլինեն Երևանում․ «Առաջիկա երկու օրերին արդեն քաղաքացիները կտեսնեն, որ իրավիճակը կարգավորվել է»,- ասաց Թավիլը։