«Ռեալ»-ի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստը
«Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը ճանաչվել է մադրիդյան ակումբի՝ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բեյլը հաղթող է ճանաչվել քվեարկության արդյունքում։ Ուելսի հավաքականի խաղացողին մրցանակը հանձնվել է մադրիդյան թիմի մարզման ժամանակ։