Ողբերգական ելքով վրաերթ՝ Երևան-Եղվարդ ճանապարհին. երկու մարդ է զոհվել, այդ թվում՝ 7-ամյա երեխա
Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Եղվարդ ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 45-ամյա Գայանե Մանուկյանին և 7-ամյա Տիգրան Վարդանյանին. Գայանե Մանուկյանը մահացել է տեղում, իսկ Տիգրան Վարդանյանը՝ հիվանդանոցում:
Կատարվում է քննություն: