Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըԱնցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացելԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի՝ Բելառուսի ներկայացրած անհամապատասխանությունների հավաստիությունը ստուգելու համար. ՍԱՏՄՀայաստանից միայն տրաֆարետն է մնացել, բովանդակություն չկա. Շարմազանով (տեսանյութ)25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. բանակը գցել են քացու տակՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համարՍտավրոպոլում տղամարդը սպանել է երկու անչափահաս դուստրերին, կրակել կնոջը, ապա ինքնասպան եղել Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. ԱբրահամյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել. Սուրենյանց
«Չտրվել սադրանքին, չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին». «ՀայաՔվե»
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնումԱլիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքիցԱվարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըԵրթևեկության փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածքԿառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համարՀայաստանում ստվերային պետություն գոյություն չունի. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերի հետԱյսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմի ԱնդրեասյանԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացնում է Գազայում սովի սպառնալիքի մասինՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
«Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ՄԱԿ-ը Իսրայելի գործողությունները Գազայում անվանել է ցեղասպանությունԱլիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. ՀայրապետյանԱսենք, ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք․ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ ՓաշինյանՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր ԱբրահամՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն (տեսանյութ)Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել, նրանցից մեկն անչափահաս էԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից ու եղբայրներից 11 800-ը աշխատանքի է ընդունվել․ Փաշինյան
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայի քաղցրահամ լիճը պատվել է մազութովԴատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունըԻսրայելցի զինվորները գնդակահարել են երկու անզեն պաղեստինցու և թաղել տրակտորով. Al-JazeeraՆերկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասինՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի դեմ. ՊուտինՆիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին․ ռևանշն անխուսափելի է․ ՊՆ նախկին փոխնախարար «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին. «Ժողովուրդ»Պրեմիերա․ «Նեմրա» - «The Fool Moon» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»Սպասվում է առանց տեղումների եղանակՓաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրեն հանդուրժում է. «Հրապարակ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». տնտեսագետ․ «Փաստ»Սիլվա Համբարձումյանը Հայկ Սարգսյանի եւ ԴԱՀԿ պետի դեմ հաղորդում է ներկայացրել. «Հրապարակը»Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»
Հասարակություն

ՀՖՖ-ն քո խելքի բանը չէ, հեռո՛ւ քաշվիր, ա՛յ անտաղանդ

Սեպտեմբերի 22-ին կայանալու է ՀՖՖ հիմնադիր ժողովը, որի ընթացքում անցկացվելու են ՀՖՖ նախագահի և Գործկոմի անդամների ընտրություններ։

Հետաքրքրականը ոչ թե ՀՖՖ գործկոմի ընտրությունն է, այլ այն, որ ֆուտբոլի ֆեդերացիա են գրոհել կառավարության նորեկները։

Օրինակ՝ ՀՖՖ գործկոմի անդամներ են առաջադրվել Արթուր Վանեցյանը, Արսեն Թորոսյանը, Սուրեն Պապիկյանը, Արեն Մկրտչյանը, Ալեն Սիմոնյանը և այլոք։
Այս թեկնածուները մարդիկ են, ովքեր իրենց վստահված ոլորտներում որևէ առաջընթաց չեն գրանցել, ավելին՝ արձանագրել են միայն հետընթաց և հիմա պատրաստվում են նույնն անել ֆուտբոլային աշխարհում դեռևս հստակ իր դիրքն ու տեղը չգտնող հայկական ֆուտբոլում։

Ահավասիկ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան․ սույն պաշտոնյան առողջապահության ոլորտի հետ բացարձակ կապ չունի և նախարարի պաշտոնին բախտի բերմամբ հայտնվելով՝ անգամ 100 օր անց էլ չկարողացավ սեղանին դնել ոլորտում արված որևէ կարևոր քայլ։

Թորոսյանն այս 100 օրերի ընթացքում հասցրել է, օրինակ, ոչ աշխատանքային՝ կիրակի օրով հայտարարել, թե այլևս չի լինելու «Գլխավոր մասնագետների ինստիտուտը», որից հետո արել ասածի հակառակը՝ նույն նշանակումները՝ պարզապես գլխավոր մասնագետ որակումը փոխարինելով «խորհրդատու» ձեւակերպմամբ:

Այս 100 օրերի ընթացքում Թորոսյանը հասցրել է տիտղոսից զրկել այնպիսի անվանի բժիշկների, ինչպիսիք են ՀՀ վաստակավոր բժիշկ, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, ԵՊԲՀ Ստոմատոլոգիայի ֆակուլտետի դեկան, ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Լազար Եսայանը և այլք։

Եվ սա դեռ ամենը չէ. բժշկությանն ու բժշկագիտությանը սույն պարոնը հասցրել է ևս մի քանի ապտակ՝ իր մտերիմներին նշանակել է խորհրդատուներ՝ որպես հիմք ընդունելով նրանց «պրոֆեսիոնալիզմը»:

Արսեն Թորոսյանն իր պաշտոնավարման այս կարճ և խայտառակ ժամանակահատվածում արդեն հասցրել է լինել նաև դատարանում՝ նրան դատի է տվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը:

Պետությանը հասցրած այսքան վնասը, փաստորեն, բավական չէ. հիմա էլ Թորոսյանը որոշել է իրեն ցույց տալ նաև ֆուտբոլում՝ ապտակներ հասցնելով նաև հայկական ֆուտբոլին։

Նշենք, որ ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածության մասին Արսեն Թորոսյանն արձագանքել է դարձյալ միակ հարթակում, որտեղ իրեն զգում է ինչպես ձուկը ջրում, և նշել, որ այդ պաշտոնում զբաղվելու է առավելապես իր մասնագիտական ոլորտին առնչվող բժշկական ապահովման հարցերով:

Հասարակությանը թերհաս որակող Թորոսյանն ի՞նչ կարող է անել ՀՖՖ գործկոմում, դեռ անհայտ է, սակայն հաշվի առնելով թորոսյանական ձախողումների շղթան ,նրան պարզապես ուզում ես խորհուրդ տալ՝ ՀՖՖ-ն քո խելքի բանը չէ, հեռո՛ւ քաշվիր, ա՛յ անտաղանդ:

NEWSPRESS.am