Ռուսաստանը կպատժի այն զինվորներին, ովքեր սոցիալական ցանցերում բացահայտող նյութեր կհրապարակեն
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկում է օրենքով սահմանել, թե ինչի մասին կարող են գրել զինվորականները համացանցում և ինչի մասին ՝ ոչ:
Ավելի վաղ Вконтакте տիրույթում հրապարակած պոստերի միջոցով քննիչներին հաջողվել է բացահայտել, թե որտեղից է բերվել «Бук» հրթիռը, որով հարված էր հասցվել Դոնբասից թռչող ինքնաթիռին:
Ռուսական կառավարությունը խորհրդարան է ներկայացրել մի օրինագիծ, որով արգելվում է զինվորականներին այնպիսի տեղեկատվություն հայտնել սոցիալական ցանցում, որով կարելի է պարզել նրանց ծառայության վայրի կամ իրականացվող պարտականությունների վերաբերյալ տվյալներ: