Ծաղրանկար, որը նոր ընթացք է տալիս սկանդալին․ թիրախում դարձյալ Սերենա Ուիլյամսն է
Ավստրալիացի ծաղրանկարիչ Մարկ Նայթը, ով պատկերել էր թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին US Open մրցաշարի ժամանակ, մեղադրվում է ռասիզմի մեջ: Սակայն նա պնդում է, որ ուղղակի ցանկացել է պատկերել թենիսիստուհու ոչ սպորտային պահվածքը:
Ծաղրանկարչի պատկերած նկարում Սերենա Ուիլյամսը բարկացած թռվռում է թենիսի ռակետի շուրջ, իսկ նրա կողքին գցած է մանկական ծծակ (հիշեցնենք, որ նա վերջերս մայր է դարձել):
Շատ քննադատներ կարծում են, որ Նայթի ծաղրանկարում տիպիկ ռասիստական կարծրատիպեր են պատկերված: Շատերին դուր չի եկել, որ նկարում պատկերված մյուս թենիսիստուհու՝ Նաոմի Օսակիի մաշկն ավելի բաց գույնով է պատկերված, քան իրականում է: Հիշեցնենք, որ ճապոնուհի Նաոմին, ով առաջնությունում հաղթանակ տարավ Սերենայի նկատմամբ, հայրական կողմից Հայիթիից է, և դրանով էլ պայմանավորված է նրա մուգ մաշկը:
Ծաղրանկարը տպագրվել է ավստրալիական ամենահայտնի պարբերականի՝ Herald Sun-ի շապիկին: