Ինչպե՞ս 1991 թվականին հրապարակում «գլխատեցին» ու հանեցին Լենինի արձանը (տեսանյութ)
1991 թվականի ապրիլի 13-ին Երևանում ապամոնտաժվեց Լենինի արձանը։ Երբ տեսնում ենք արձանի ապամոնտաժման կադրերը, որոնք հրաշքով պահպանվել են, զգում ենք, որ ժողովրդի համար այդ ամենը մի իսկական տոն է ու ուրախություն։
Սակայն ցավով պիտի նշենք, որ, անկախ ամեն ինչից, այդ արձանն իրենից ներկայացնում էր մշակութային արժեք, որը մինչ օրս գցած է ազգային պատկերասրահի բակում։
Իսկ թե ինչպես ապամոնտաժվեց Լենինի արձանը՝ կարող եք դիտել տեսանյութում։