Ուսուցչի վրա նետված աթոռից՝ մինչև Ռոնալդ Ռեյգան․ 5 փաստ Ռոնալդուի մասին, որ քչերին է հայտնի
Պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն դեռ շարունակում է իր մրցելույթները, սակայն արդեն հիմա նա համարվում է ֆուտբոլի պատմության լեգենդներից մեկը։ Այն տիտղոսները, որենք նվաճել է Ռոնալդուն, կերազեր յուրաքանչյուր ֆուտբոլիստ, անգամ մի ամբողջ ֆուտբոլային թիմ։
Ներկայացնում ենք փաստեր Ռոնալդուի մասին, որ քչերին է հայտնի։ Փաստերը կարդալուց հետո դուք կբացահայտեք նոր Ռոնալդուի։
1․ Ռոնալդուի ծնողները նրան անվանել են ի պատիվ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի։
2․ Դպրոցում սովորելու տարիներին Ռոնալդուն մեկ անգամ աթոռ է նետել ուսուցչի վրա։
3․ 7 համարի մարզաշապիկը Ռոնալդուին հանձնել է հենց Ալեքս Ֆերգյուսոնը։
4․ Ռոնալդուին երկրպագուները և ընկերները դիմում են՝ Քրիս, ՔրիՌո, Մեքենա, CR7, CR, Ռոն։
5․ Ռոնալդուի հայրը՝ Ժոզե Դինիշ Ավեյրուն, մահացել է ալկոհոլի չարաշահումից՝ 52 տարեկան հասակում։