«Ես թիկնապահ չունեմ». Սամվել Ալեքսանյանը՝ իր թիկնապահի կալանավորման լուրերի մասին
Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորի և ԱԺ հանձնաժողովի նախագահի ընտրությունների ժամանակ լրագրողները փորձեցին ճշտել ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանից, թե որքանո՞վ են հավաստի երեկվա լուրերը՝ կապված իր թիկնապահի ձերբակալության հետ:
Ալեքսանյանը նկատեց, որ ինքը ոչ մի հարցի չի պատասխանի:
Դիտարկմանը, թե նա երեկ պնդում էր, թր ինքը ոչ մի թիկնապահ չունի, Սամվել Ալեքսանյանն արձագանքեց.
«Ես էլի եմ նույնը ասում՝ ես թիկնապահ չունեմ»:
Իսկ թե այդ դեպքում ո՞ւմ են բռնել ոստիկանները՝ Սամվել Ալեքսանյանը չպատասխանեց, պնդելով, որ ինքն այլևս ոչ մի հարցի չի պատասխանի: