Լուկա Մոդրիչը ձմռանը կհեռանա Մադրիդի «Ռեալ»-ից
Իսպանական «Ռեալ»-ի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչն ամռանը կհեռանա թիմից։ Այս մասին հավաստիացնում են իտալական սպորտային պարբերականները։
Պարբերականները նշում են, որ Մոդրիչը ցանկանում է կարիերան շարունակել Իտալիայի ամենատիտղոսակիր թիմերից մեկում՝ «Ինտեր»-ում։
Ընդգծենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իտալական ակումբն ամեն ինչ արեց, որպեսզի Մոդրիչը տեղափոխվի Միլան քաղաք, սակայն Ֆլորենտինո Պերեսը կարողացավ գտնել ելք՝ Մոդրիչին պահելու համար։